Համոզված եմ շատերն են անհանգստացած, հավանաբար նաեւ վախեցած 11.11.11 թվերի դասավորությունից: Ի վերջո, ի՞նչ են խորհրդանշում նրանք:
Հարցը որքան պարզ, նույնքան էլ՝ լիիմաստ է, փոքր ինչ խորհրադավոր:
Վերջերս շատ են հնում տարօրինակ կարծիքներ, թե թվերի հետեւյալ դասավորությունը վտանգավոր է, շատերի համար` ճակատագրական, ոմանց համար էլ` վճռական: Հաշվի առնելով պատմության գրկում «խոր քուն» մտած նման դասավորություն ունեցող թվերի պատմությունը, կարելի է միանգամայն վստահեցնել, որ այսօրը մեկն է նոյեմբերյան` մի քիչ ցրտաշունչ այն օրերից, որ ապրել ենք մինչ այս: Այն ոչնչով չի տարբերվում նախորդներից:
Պատմության մեջ քիչ չեն թվերի նման դասավորություն ունեցող տարեթվերը` 06.06.06, 07.07.07… բայց դրանք արդեն չեն էլ հիշվում, քանզի պատմության մեջ մտել են որպես սովորական տարեթվեր:
Ի դեպ, 11 թիվը խորհրդանշում է իդեալիստություն, հոգեւորություն եւ միստիցիզմ:
Ըստ մաթեմատիկոս եւ փիլիսոփա Պյութագորասի՝ այս թվանշանի տակ ծնվածներն աչքի են ընկնեւմ կանխազգացողի յուրահատուկ տաղանդով: «Առանց նրանց բնակչությունը կոչնչանա: Մարդկությանը պետք են գիտակներ, ովքեր կփրկեն հորիզոնը եւ իրենց փորձով կառաջնորդեն նրանց դեպի նոր նվաճումներ:
11-ը ներկայանալով որպես իդեալ եւ հավատ, մարդկանց կարող է տանել մտքի եւ հոգու, զգացումների եւ արտահայտությունների կատարելության»:
11.11.11 խորհրդանշական օրը լուսնային օրացույցում մոլորակի տեսանկյունը հետեւյալ կերպ է դասավորված.
11.11.2011 16:26 Լուսնի եւ Նեպտունի քառանկյուն
11.11.2011 20:51 Լուսնի եւ Մարսի քառանկյուն
11.11.2011 22:06 Լուսնի եւ Ուրանի վեցնյակ
09.11.2011 07:45-ից մինչեւ 11.11.2011 20:10-ը Լուսինը գտնվում է Ցլի համաստեղությունում:
Լուսնի նման դիրքը մարդկանց մոտ ի հայտ է բերում համաստեղությանը բնորոշ վարվելակերպ եւ մտածողություն, հատկապես` հաստատակամություն: Այսօր պետք է զբաղվել օգտակար գործերով, հանուն այդ ամենի չխնայելով անգամ վերջին ուժերը:
Էնպես որ պետք չէ խուճապի մատնվել:
Ապրե´ք խաղաղությամբ:
