Ծաղրածուն իմ մեջ...


Ժպտա´, քանի դեռ կարող ես, քանի դեռ հոգիդ ու սիրտդ կարող են շնչել ազատ օդը:

Ժպտա´, քանի դեռ վիշտն ու ցավը չեն վարակել հիվանդ հոգիդ:

Ժպտում եմ և ես…

Կարմրաքիթ մարդուկի յուրաքանչյուր շարժումը ստիպում է քեզ ծիծաղել: 

Ծաղրածուն եմ ես…

Զարմացիր իմ պարզամտության վրա, ծիծաղիր իմ անձնազոհության վրա, որ ես` խենթս, սպասում եմ քեզ աշխարհից կտրված այս խորշում, որի անունն է թատրոն:

Ես քեզ կժամադրեմ այսուհետև կրկեսում՝ մանկական ժպիտների  մեջ: Ասա, մի՞թե խենթ չեմ ես, մի՞թե իմ մեջ չի ապրում ծաղրածուի միտքը:

Այո´, ես ծաղրածո´ւ եմ, իմ մեջ է նա…

Գուցե քեզ պետք է ասեմ միայն ժպտահունչ բառեր, որոնք քեզ մոտ ծիծաղ կծնեն: Գուցե քեզ անծանոթ է ռոմանտիզմը, քեզանից հեռու է ապրում ծանրամտությունը: Դու ծիծաղ ես սիրում, որովհետև դու ծիծաղ ես տեսել, դու ծիծաղով ես ծնվել: Ես սև ամպեր եմ շնչել և չեմ կարող ծաղրածուի դատարկ աչքերով նայել աշխարհին:   

Ո՞վ եմ ես քեզ համար, կամ գուցե ի՞նչ եմ քեզ համար: Խաղալի՞ք, հ՞ա, խաղալի՞ք, որն աշխուժորեն իր ձեռքերի մեջ խաղացնում է ծաղրածուն և դու ժպտում ես...

Ծաղրածուն դո´ւ ես, իսկ իմ մեջ ծաղրածուն է…


Կարդում է` ՀՀ վաստակավոր արտիստ եւ լրագրող, Հանրային ռադիոյի հաղորդավար Սարգիս Նաջարյանը: