Այդ ժամանակ ես հասկանում, որ իսկապես մենակ ես...


Փակում ես աչքերդ ու մտածում, թե այսօր ո՞ւմ կորցրիր...
Ու այդպես ամեն օր...
Բայց երբ բացում ես աչքերդ, հասկանում ես, որ բոլորը կողքիդ են: Երբեմն պարզապես դա այդպես է թվում, երբեմն՝ ինքդ քեզ ես խաբում, իսկ երբեմն էլ` նրանց:

Իսկ ընդհանրապես  ի՞նչ է նշանակում կորցնել. «Երբ նրանք կողքի՞դ չեն, թ՞ե կողքիդ են, բայց դու շարունակում ես մենակ մնալ»:

Հաճախ կյաքը շատ ավելի շռայլ է, քան մենք արժանի ենք. շատ ընկերներ, սիրող, հասկացող, քա մասին մտածող...բայց արդյոք այսքանը բավակա՞ն է:

Իսկ գուցե շատ ավելի՞ն ես պահանանջում նրանցից, քան նրանք կարող են եւ ի վիճակի են քեզ տալու: Միայն ուշադրությունը բավական չէ, պետք է վստահ լինես, որ նրանք միշտ կողքիդ են:

...Գրեթե այդպես է, բայց ինչո՞ւ ես շարունակում մենակ լինել:

Իսկ գուցե խնդիրը քո՞ մեջ է: Հավանաբար այդպես է, իսկ նրանք  ինչի՞ համար են.

«Որ օգնեն հաղթահարելու այն` ինչը ներսից է քեզ տանջում»:

Իսկ հենց այդ ժամանակ հասկանում ես, որ դու իսկապես մենակ ես...