Հարավաֆրիկյան ծաղկող քարեր


Լիտոփսները հանդիպում են Հարավային Աֆրիկայում, հիմնականում`  քարքարոտ և ավազային վայրերում:

5 սմ բարձրությամբ և գրեթե նույնքան էլ լայնությամբ երկթերթ բույսեր են և դժվար է տարբերել քարից:

Տարին մեկ անգամ զույգ թերթիկներից մեկը փոխարինվում է նորով: Երբեմն հնարավոր է նաև, որ երկու թերթիկների կողքին աճեն ևս երկուսը, որոնք սակայն սնվում են միևնույն արմատից: Ցանկացած ժամանակ զույգերից մեկը կարող է բաժանվել` վերածվելով նոր զույգի, արդյունքում` մի քանի տարվա ընթացքում մեկ զույգ լիտոփսը կարող է դառնալ մի ամբողջ պարտեզ:


Ժամանակի ընթացքում այս բույսը հարմարվել է չորային կլիմային:

Սպիտակ և դեղին, երբեմն` նարնջագույն անուշահոտ ծաղիկները բացվում են օգոստոսին, հաճախ նաև նոյեմբերին:

Ծաղիկների տրամաչափը չի գերազանցում 2.5-3 սմ-ը: Ծաղիկներից հետո հայտնվում են պտուղները, որոնք հավանաբար ուտելի չեն:

Ավելի շատ նկարներ` այստեղ: