Tattoo-ն էմոցիոնալ սթրես՞ի, թ՞ե ցածր ինքնագնահատականի արդյունք


Դաջվածքը նկարչության, առհասարակ՝ արվեստի հին ճյուղ է: Մարմնի վրա դաջվածքներ անելու գաղափարը մարդկանց մոտ առաջացել է շատ պատահական: Նկատելով, որ արյունը կտրվածքների կամ այրվածքների մեջ մնալով ժամանակի ընթացքում հետաքրքիր պատկերների է վերածվում՝ մարդիկ սկսեցին դիտավորյալ վնասել մաշկը, որպեսզի ստանան նմանատիպ նախշեր:

Tattoo-ի (նշ․՝ վերք, նշան) առաջին նմուշները հայտնաբերվել են եգիպտական բուրգերում` պեղումների ժամանակ գտնված մումիաների վրա, որոնք ունեին առնվազն չորս հազար տարվա պատմություն:


Մումիաների դարաշրջանը վաղուց անցյալում է, իսկ դաջվածքների արվեստը նոր նվաճումներ ունի։

Այնուամենայնիվ, ինչո՞ւ են մարդիկ իրենց մարմնի որևէ հատվածում դաջվածք անում: Հարցի պատասխանը գտնելու համար ամերիկացի հոգեբանները հարցում են անցկացրել, որին մասնակցել են  48 կին և տղամարդ, որոնք իրենց մարմինների վրա դաջվածքներ ունեին:

Հարցման ընթացքում պարզվել է, որ մարդիկ դաջվածք են անում չորս պատճառով: Մի մասը նկարազարդել է մարմինը, քանի որ դարձել է որևէ խմբակի կամ շարժման անդամ, մյուս մասն այդ միջոցով փորձել է արտահայտել իր բողոքը:

Հարցման մասնակիցների մի ստվար զանգված ասել է, որ դաջվածք արել է էսթետիկ նկատառումներից ելնելով:

Ամերիկացի հոգեբանների համար իրական բացահայտում էր, որ մեծամասնությունը դաջվածք է արել էմոցիոնալ սթրես ապրելուց հետո:

Ինչ վերաբերում է այն կարծիքին, որ դաջվածքը ցածր ինքնագնահատականի նշան է, հոգեբանները նշում են, որ մարմնի վրա երեք և ավելի դաջվածքների դեպքում միայն կարող է գործել այդ վարկածը: Հիմա ի՞նչ, Անջելինա Ջոլին ցածր ինքնագնահատական ունի՞:

«Եվ մեկի համար ձեր մարմնի վրա վետեր չշինեք, եւ ձեր վրա կտկտած գիր չշինեք» (Ղեվտացիս 19:28): Ի դեպ, այսպիսին է Աստծո վերաբերմունքը դաջվածքին:

Դաջվածքի հեռացման միակ ելքը ցավոտ եւ վտանգավոր միջամտությունն է, ինչպես օրինակ` ծծմբաթթվով կամ շիկացած երկաթով այրելը, ինչն էլ կարող է հանգեցնել վարակի կամ տարբեր մաշկային հիվանդությունների:

Ամերիկյան «Medicine» ամսաթերթում բժիշկների կողմից տպագրված են մի շարք հոդվածներ այն մասին, որ դաջվածքները հանդիսանում են տարբեր հիվանդությունների պատճառ, մասնավորապես` հեպատիտ C-ի, որը լյարդը քայքայող պոտենցիալ մահացու հիվանդություն է: Այն մարդկանց մոտ, ում դաջվածքը տարբեր գունավոր պիգմենտներից է բաղկացած, ավելի է մեծացնում հեպատիտ C-ի առաջացման հավանականությունը: Դաջվածքը կարող է դառնալ նաեւ վեներական հիվանդություններով վարակվելու պատճառ․ՁԻԱՀ, սիֆիլիս: