Այսօր նորից փողոց ես դուրս եկել առանց հովանոցի...


Աշնան թախծոտ անձրևի թափանցիկ կաթիլները կսահեն հովանոցի վրայով, ու անցյալը մի պահ կարթնանա... Դեռ երեկ հովանոցը քո տունն էր, այնտեղ բնակվում էիք Դու, Երազներդ և Սերդ... Ու քանի որ հավանոց-տնակդ փոքր էր, իրար շատ մոտ էիք Դու, Երազներդ և Սերդ... Դու չգիտեիր՝ երջանկությունն ինչ էր, բայց երջանիկ էիր...


Ու մի օր, երբ անփութորեն էիր բռնել հովանոցդ, մի խելագար մրրիկ նրան խլեց քեզնից... Քո Երազներն ու Սերը քիչ-քիչ սկսեցին հեռու ապրել: Դա երեկ էր, դրանից հետո դու երկար տարիներ չշրջեցիր հովանոցով: Այսօր նորից փողոց ես դուրս եկել առանց հովանոցի: Աշո՞ւնն է արտասվում, թե՞ անձրևի կաթիլներն են սահում այտերիդ վրայով:

Ասում են՝ կյանքում երեք բան երբեք հետ չի դառնում. արձակած նետը, ասված խոսքը և անցած ժամանակը:

Ժամանակը կյանք է.
«Նա, ով ձեռքերում է պահում իր ժամանակը, ձեռքերում է պահում իր կյանքը».(Ալան Լեքեյն):

Երբ սկսում ես վերահսկել ժամանակը, կարողանում ես առավելագույնս արդյունավետ օգտագործել այն: Ժամանակի մեջ պետք է ոչ թե պարզապես գործել, այլ գործել ճիշտ նպատակաուղղված, ճիշտ այնպես` ինչպես հին ծովագնացներն էին ասում. «Լողում եմ ոչ թե այն ուղղությամբ, ինչպես քամին է քշում, այլ այնպես` ինչպես առագաստս եմ ուղղում»:

Քո առագաստը թող միշտ նոր հորիզոններ հայտնաբերի.. և քո հոգուն բերկրանք պարգևի:
Իմ լավ ընկեր Մարինա Մինասյանից

Comments