Մի կաթիլ կյանք է ծորում երկնակամարից և թափվում բռիս մեջ: Մի՞թե դու չէիր գնացել:
Ասացիր, որ գնում ես, լքում ես: Ինձ արդեն վարժեցրել էի մոռացումին, իսկ դու դարձյալ եկար, կանգնեցիր կողքիս և բարձրաձայն շշնջացիր. «Ես մնում եմ»… Այդ բառերն արդեն վաղուց անգիր եմ արել: Թույլ տուր վայելեմ լռության հմայքը, այն մի ցրի անհույս բառերով, որոնք և կան, և չկան, և ճիշտ են, և սուտ…
Ինչի՞ց սկսվեց այս ամենը... Ժամանակը ջնջել է, նույնիսկ չեմ էլ հիշում:
Դու միշտ գնում ես ու գալիս` նույն խոսքերով, անմեղ ժպիտով, հետո` ծիծաղով... Ու՞մ ես խաբում անիմաստ ժպիտովդ… Երևի ինձ, կամ էլ գուցե քե՞զ…
«Ներե՞մ կրկին, թ՞ե կորցնեմ հավետ»...Նույն տարակուսանքը և նույն ընտրությունը. «Ես սիրում եմ քեզ»...
