Գուցե ես եմ մի քիչ փոխվել, բայց դուք ինձ այլևս չեք հետաքրքրում


Մարդիկ ավելի պարզ ու հասկանալի են դարձել, երբեմն` անհետաքրքիր, հաճախ` կրկնվող... Էլ ասելիք չունեն մարդիկ, էլ հետաքրքիր չեն ինձ նրանք: Գուցե ես եմ մի քիչ փոխվել, բայց դուք ինձ այլևս չեք հետաքրքրում աշխարհի մնացորդ մարդիկ:

Հիմա ձեր դեմքերը միանման են ու ես էս ամենից խորշում եմ արդեն: Մարդկանց աջն ու ձախն էլ էլ  չեն տարբերվում` ձուլվել են իրար ու զզվելիա էս համատարած միաձուլումը:


Մարդիկ կորել են, մարդիկ նույնը չեն, մարդիկ տարբեր են, բայց էնքան կրկնվող: Ամեն անգամ հին ժապավենի պտույտները նայելուց հոգնել եմ արդեն, գուցե ես եմ հնացել, բայց ձեր կրկնությունները...

Մարդիկ ավելի պրիմիտիվ են դարձել, կամ էլ ես եմ դժվար դարձել: Նախկին իդեալներս հողին են հավասարվել. չգիտեմ, ինձանից հիասթափվեմ, թե ձեր լղոզված կերպարից, որ նախկինում պաշտում էի` չհասկանալով: Ո'չ, հասկանում էի, բայց հիմա արդեն ես բարդացել եմ, իսկ դուք այնքան մատչելի եք դարձել` հասրակության մնացորդ մարդիկ:

... Մարդը սապատավոր ուղտ է, ով թաքնվում է սեփական սապատի հետևում, ու երբ գտնում ես նրան, ձևացնում է, թե թաքնվողը դու էիր, իսկ նա փնտրում էր ու փնտրում: Թող ներեն ինձ բոլոր ուղտերը...

...Մարդը ժամացույցի սլաքի է նման. ամբողջ օրը շխկ-թխկ, բայց ամեն օր նույն պտույտները ու երբեք այնքան կրեատիվ չի գտնվի, որ 4-ի վրայով անցնելիս ժամը 5-ը ցույց տա:

...Մարդը քամու պես շողոքորթ է, շոյում է բոլորին, բայց նրանց թիկունքում ծառեր է շրաջում, ահռելի ծառեր, բայց մեկ է իր էությամբ նա ճիճու է մնում, հսկա ծառին բազմած ճիճու:

...Մարդը թիթեռների է նման` մեկ օր է ապրում, հաջորդ օրն արդեն ուրիշ թիթեռ է այդ մարդը, բայց ծաղիկները նույն ծաղիկներն են, ու թիթեռը երբեք ավելի կրեատիվ չի լինի ու այլ ծաղիկներ չի փնտրի` չէ որ սրանք իր քթին հասու են:

Մի մոռացեք, որ մարդը պարազիտ է: Մի կտոր հաց տվեք նրան ու րոպե չանցած նա կխժռի դա, բայց փշրանք ուզեք նրանից, ու նա կկորչի, ինչպես երբևէ:

Comments