Շատերի համար երեւի խորթ է այն միտքը, որ կարելի է խոսել երկնքի հետ, բայց ինձ համար` ոչ: Երկնքի հետ շատ մենախոսություններ եմ ունեցել, որոնցից ոչ մեկն էլ երկխոսություն չի դարձել:
Պարզապես մի պահ մտածեք, թե ինչեր գիտի «նա» ու եթե մի պահ խոսել իմանար: Նա ամեն ինչ գիտի... ամեն ինչ տեսնում է...
Ահա հերթական զրույցս երկնքի հետ... անդրանիկ զրույցս...
Հպարտ եմ, որ այն տեղ է գտել Սարգիս Նաջարյանի հեղինակային «Գիշերն անույշ է» գրական-երաժշտական ժամանցային ծրագրում, որը հեռարձակվում է Հանրային ռադիոյով:
Կարդում է` ՀՀ վաստակավոր արտիստ եւ լրագրող, Հանրային ռադիոյի հաղորդավար Սարգիս Նաջարյանը:
2009թ.
2009թ.
