Սերը սիրում է պատահականություններ...


Սա պատմություն է մի ֆիլմի մասին, որը պետք է անպայման դիտել:

Շատերն ամբողջ կյանքը վատնում են իսկական սիրո փնտրտուքի վրա, որն այդպես էլ չեն գտնում, որոշներին էլ դա հաջողվում է հենց առաջին հանդիպմանը:

Դենիզի եւ Օցգյուրայի սիրո պատմությունը «ծնվում» է Իստամբուլում, շատ պատահական, 25 տարվա բաժանումից հետո: Ֆիլմի հերոսները մանկուց եղել են լավ ընկերներ եւ անգամ թվացել է, թե դուր են գալիս միմյանց, բայց կյանքը նրանց համար այլ բան էր պլանավորել:

Դենիզն ու Օցգյուրայը երկար տարիներ բաժանվել են իրարից: Բայց ահա նորից հանդիպում են: Սկսում են հիշել այն ամենը, ինչ տեղի է ունեցել իրենց հետ մանկության տարիներին, բոլոր իրադարձությունները, որ կարծես թե պլանավորված են եղել, որպեսզի բաժանեն զույգին: Հերոսները սկսում են անհանգստանալ, որ գուցե այստեղ նրանք հայտնվել են պատահական:

Այնպիսի զգացողություն է, որ կարծես թե ինչ որ մեկը խաղում է նրանց հետ եւ հանգիստ չի տալիս: Տպավորություն է, որ երբ նրանք առանձնանում են, միեւնույն է, ինչ որ մեկը նրանց հետեւում է: 


Շուտով նրանք գիտակում են, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում իրենց հետ` կարող է պլանավորված լինել: 

Օցգյուրայը սկսնակ դերասանուհի է, իսկ Դենիզը` հաջողակ լուսանկարիչ: 


Պատահական հանդիպումն արթնացնում է նրանց մանկության զգացմունքները, ինչպես նաեւ հիշեցնում է պատահական անցյալի մասին, որը սկսում է հետեւել զույգին դեռ մինչ նրանց լույս աշխարհ գալը: Երկուսն էլ նույն օրն են ծնվել, նույն հիվանդանոցում` միաժամանակ: Հիվանդասենյակում իրար կողք են քնել...  Եվ հարց է առաջանում «Արդյո՞ք սերն այսպես պատահական է գալիս»:


Թվում է, թե թուրքական ֆիլմերը ոչ մի այլ երկրի  ֆիլմերի նման չեն: Դա փաստ է: Սակայն հատկապես թուրքական յուրօրինակ դրամաները մասամբ հիշեցնում են հնդկական ֆիլմեր, բայց ունեն հոլիվուդյան նուրբ փայլ: Հենց այդպիսի մի ֆիլմ էլ սա է:

Ֆիլմը դիտելուց անկեղծ ասած չէի սպասում, որ կտեսնեմ ինչ-որ անսովոր բան, բայց սխալվում էի: Եվ հենց դա է դառնում հաճելի, երբ  տեսնում ես ոչ միայն  լավ ֆիլմ, այլեւ` քո առաջ բացվում են ֆիմերի աշխարհագրության սահմանները: Ֆիլմը գերազանցեց իմ սպասումները. այն չափազանց  հուզիչ ու դրամատիկ է: 


Հնարավոր չէ դիտել այս ֆիլմն առանց արցունքների…

Տեւողությունը.    118 րոպե
Թվական.      2011
Երկիրը.  Թուրքիա
Կոմպոզիտոր.      Օզան Քոլակոգլու
Մտահաղացման հեղինակ.     Օմար Ֆարուկ Սորակ
Ռեժիսր.        Օմար Ֆարուկ Սորակ
Գլխավոր դերերում.  Մեխմետ Գունսուր, Բելսիմ Բիլգին, Ալթան Էրկեկլի, Աիդա Ակսել,  Սեբնեմ Սոնմեզ           
                                










Ֆիլմը դիտեք այստեղ եւ հենց հիմա: Ձեզ հաճելի դիտում


Ֆիլմի soundtrack-ը.


Ամբողջ ֆիլմը մի քանի րոպեում.