Երբեմն անհրաժեշտ է լինում մտածել կյանքի մասին, այն մարդկանց մասին, ովքեր շրջապատում են մեզ: Գիտեմ, այսքանով մի ինչ-որ ծանրակշիռ բան չասացի, բայց պետք է երբեմն կրկին հիշել չմոռացվածի մասին:
Ինձ շարունակում է միայն զարմացնել կյանքը, որում մենք պատահաբար գտնում ենք այն` ինչն այքան էլ չէինք փնտրում, բայց որի կարիքն անչափ զգում էինք... Եվ ժամանակի մեջ կորցնում ենք այն ամենը եւ մարդկանց, ովքեր մեր կողքին էին մի ժամանակ... նրանց կարիքը մենք հետո ենք զգում կամ էլ երբեք չենք զգում:
Ընկերներն օտարանում են, օտարներն էլ` ընկերանում, գուցե սա է կյանքի թեորեմը, որ ավելի քան 22 տարի փորձում եմ ապացուցել:
Իմ կայնքում ընկերները գալիս ու գնում են… Միշտ եւ անընդհատ: Գալիս ու գնում են` իմ կյանքից տանելով մի մեծ մասը եւ ես ամեն անգամ կիսատ եմ մնում: Կան նաեւ մնացող ընեկերներ, որոք քիչ են:
Ու ամեն անգամ ապրում եմ այն անտանելի ցավը, երբ ստիպված եմ լինում հիշողություններվ լցնել նրանց դատարկ տեղը, որ նախկինում իրենց ներկայությամբ էր լցվում: Մի տեսակ սառնություն եմ զգում, բոլորից փախչելու անհագուրդ ցանկություն եւ ցավ…անտանելի ցավ` կրծքիս տակ, սրտիս շրջանում…
Թե ինչու են հեռանում նրանք` այլ հարց է, որն այքան էլ ծանրակշիռ չէ, որ կարողանա պատճառ դառնալ. ախր նրանք ընկեր են եւ ոչ թե հասարակ մարդիկ:
Եվ ափսոս, որ երբեմնի հարազատ մարդկանց ու շատ մոտ ընկերների բացակայությունը մեր կյանքից եւ առօրյայից` ժամանակի ընթացքում դառնում է սովորական: Արդեն վարժվում ես, որ նրանք չկան եւ կարծես չեն էլ եղել... Օտարացում… Իսկ գուցե սա անհրաժե՞շտ է:
Եվ ո՞վ իրավունք ունի խոսելու այն ամենի մասին, թե ինչն է մեզ համար անհրաժեշտություն եւ ինչը` ոչ: Չէ որ սա մեր կյանքն է եւ մենք ենք ընտրում այն ապրելու տարբերակը:
Բայց արի ու տես, որ կա մի նախապաշարմունք, գուցե նաեւ ինչ-որ անհասկանալի ուժ, որ հաճախ ժամանակին, երբեմն էլ` անժամանակ, օտարացնում է ընկերներին: Եվ մեզ միայն մնում է վարժվել այդ ամենին:
Նա այլեւս իմ ընկերը չէ… Դժվար է գիտակցել…
P.S Գուցե սա վերջը չէ: Գուցե ամեն ինչ դեռ մի օր նոր թափով է սկսվելու: Ես կսպասեմ այդ օրվան...
Նա այլեւս իմ ընկերը չէ… Դժվար է գիտակցել…
P.S Գուցե սա վերջը չէ: Գուցե ամեն ինչ դեռ մի օր նոր թափով է սկսվելու: Ես կսպասեմ այդ օրվան...
Սիրով` հասցեատերերին
Երաժշտությունը` Michael Ortega "It's hard to say goodbye"
