Եվ ով կասի, թե ի՞նչ է սերը:
Իրականում այնքան էլ հեշտ չէ այս հարցին պատասխան գտնելը, քանի որ յուրաքանչյուրի մոտ այն յուրովի է. յուրաքանչյուրն իր պատասխանն ունի:
Բազում հարցականներով հարցեր կգտնեք այս ֆիլմում, որին անգամ գլխավոր հերոսը չի կարողանում պատասխան տալ:
Ինձ համար այս ֆիլմը մի քանի արժեքների բախում է: Դուր գալ հասնացուի հարուստ հորը, լինել ընկերասեր` ընկերների շրջանում, լինել լավ երաժիշտ եւ որ ամենակարեւորն է` սիրել, սիրել անմնացորդ: Բայց ուշացած սերը ոչ մի արժեք չունի:
Սաշան, Սոնյան, Պետյան եւ Միտյան ընկերներ են: Միասին սովորում են համալսարանում: Սիրային եռանկյունին այսպիսինն է. Սաշան սիրում է Սոնյային, Պետյանել է սիրում Սոնյային, բայց Սոնյան ընտրում է Սաշաին: Նրանց մոտ ամեն ինչ արդեն գրեթե պատրաստ է համատեղ կյանքի համար: Մնում է միայն արժանանալ Սոնյանի հոր հավանությանը:
Ամեն ինչ այլ հունով է սկսում ընթանալ, երբ Սաշան ինտերնետում ծանոթանում է «անծանոթուհու» հետ, ով թեեւ քիչ, բայց որոշ չափով տալիս է այն հարցերի պատասխանը, որը հուզում է Սաշային.... Բայց այստեղ էլ ամեն ինչ հարթ չի ընթանում: Նրանց հանդիպումն ավարտվում է դեռ չսկսած... հանկարծակի:
Պարզապես պետք է դիտել այս ֆիլմը, որում այնքան սիրող սրտեր կան. համարձակները հասնում են իրենց նպատակին, իսկ հիմարները` ոչ:
Պարզապես պետք է սիրո հարցում չսխալվել:
Գլխավոր հերոսներ.
![]() |
| Ալեքսեյ Անիշենկո |
![]() |
| Լյուդմիլա Սվետովա |
Ռուսաստան
2008 թ
Մելոդրամա
Ռեժիսոր. Մարինա Սուլեյմանովա
Սցենարի հեղինակ. Մարինա Սուլեյմանովա եւ Նատալյա Կոլցովա
Կոմպոզիտոր Ելենա Ամելինա
Սա ֆիլմի երգն է.
Սա` նույնպես.
Իսկ ֆիլմն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.


