Аmour. Զգացմունքների փորձություն կյանքի մայրամուտին

Ֆիլմ, որի վերջն իրականում սկիզբն է, իսկ սկիզբը` վերջը: Ֆիլմը դիտելուց հետո կարիք է լինում կրկին դիտել սկզբի 10-15 րոպեն, հասկանու այն ամենը, ինչ տեղի ունեցավ ֆիլմի վերջում:

«Սեր»-ը պատմություն է տարեց զույգի մասին, ովքեր ողջ կյանքն ապրել են միասին եւ հիմա այլեւս չեն անհանգստանում իրարից հեռանալու համար, անկախ հանգամանքներից:

Աննան եւ Ժորժը «ձեռք-ձեռքի» ապրել են ավելի քան 80 տարի: Եվ ահա Աննան հիվանդանում է: Սկզբում կորցնում է հիշողությունը, ապա` դժվարանում շարժել մարմինը, կաթված է ստանում: Ժորժն իր վրա է վերցնում կնոջը խնամելու պարտականությունը, համոզված, որ կարող է Աննային տալ իր սերն ու ջերմությունը: Ժորժը մի կողմ է թողնում կոնսերվատորիայի գործերը եւ ամբողջությամբ իրեն նվիրում կնոջ խնամքին: Նա պարզապես ի վիճակի չէ տեսնել Աննային  ծերանոցում, որովհետեւ նախ խոստացել է, որ չի անի դա, եւ չի էլ ցանկանում:

Սա սիրո բարձրագույն դրսեւորումն է, որ կարող է օրինակ լինել շատերի համար: Սերը միայն միմյանց ասված քաղցր բառերը չեն, սերը նաեւ հոգատարություն է, պատրաստակամություն, քմահաճույքները կատարելն ու իրար հասկանալու կարողությունը

«Սեր»-ը ֆրանս-գերմանա-ավստրիական խաղարկային ֆիլմ է, որի պրեմիերան տեղի է ունեցալ Կաննի 65-րդ կինոփառատոնի շրջանակներում, 2012թ-ին: Ֆիլմի ռեժիսորը Մայքլ Հանեկն է:

Ֆիլմը Կաննի 65-րդ կինոփառատոնում արժանացել է «Ոսկյա արմավենու», իսկ 2012-ի սեպտեմբերին էլ Ավստրիան ֆիլմը ներկայացրել է «Օսկար»-ի` «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Անունը.                        «Amour»
Երկիրը.                        Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա
Կարգախոսը.              «Զգացմունքների փորձություն կյանքի մայրամուտին»

Ժանրը.                        Դրամա, մելոդրամա
Պրեմիերա .                31 մայիս, 2012

Տեւողությունը.          127ր. / 02:07

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: