Պարզապես մի օր,
Պարզապես մի տեղ,
Օրերից հոգնած` դառնացած մի պահ,
Ինձ կորոնես ժամերում հստակ:
Բայց չեմ լինի ես քո առջեւ կանգնած
Ու չես էլ հպվի ձեռքերիս սառած:
Ու գուցե այդօր, ու գուցե այդպահ,
Դու կհասկանաս, որ կորցրել ես ինձ:
Գալիք գիշերում` մութ ու անհատակ,
Երբ կոպերդ գրկեն բիբերդ անուշ`
Գուցե հայտնվեմ երազում մի պահ`
Հստակ քայլերով` ժամերիդ նման:
Ու երբ շուրթերդ համբույրս տենչան,
Մամնովդ անցնի աննկատ մի դող,
Մատներով նրբին մամնիս մոտ կգաս`
Անուշ շղարշով ինձ շոյանք որ տաս:
Բայց լուսաբացն ինձ անհետ կտանի,
Ու համբույր կտա քեզանից գաղտնի:
Ավա՜ղ դու երբեք չես էլ իմանա,
Որ արեւներից վախենում եմ ես…
