Մի պահ պարզապես հոգնում ես ուժեղ լինելուց

Մի պահ պարզապես հոգնում ես ուժեղ լինելուց: Ճանապարհները, որ միշտ միայնակ ես ընտրել, ուղղիներում, որոնցում երբեմն մոլորվել ես, պարզապես ուղեկցորդ ես փնտրում: Ուզում ես, որ կողքիդ լինի մեկը, ով կօգնի քեզ, ճիշտը ցույց կտա՝ կողջունի որոշումներդ կամ կդատի քեզ դրանց համար: Հետդ ու քեզ համար կլինի ամեն օր, քո համար ժամանակ կգտնի միշտ, կդառնաս կարեւոր մարդ իր համար, ինչի համար միմյանց երդում կտաք՝ բանավոր, ապավինելով միայն հնչյուններին: ...Ու դա ավելի կարեւոր կդառնա ձեզ համար, քան միլիոնավոր եւ կյանքը ծանրացնող պայմանագրերը:

Հաճախ կքայլեք միասին, գրեթե ամեն օր կգինովնաք փաբերում, ավելի հաճախ՝ բացօթյա՝ մի շիշ գարեջրի հետ: Ամեն օրվա վերջում կմոռանք, թե ինչ է եղել երեկ, քանի որ կարեւորն այս պահն է եւ այն, ինչ լինելու է: Իսկ միասին, ինչ խոսք, հաճելի է:

...Եվ եթե կյանքն անգամ փորձի բաժանել, դա թույլ չես տա, կգնաք իրար հետ, միասին սովորած տարօրինակ քայլվածքով:

Կսովորք միմյանց մասին հոգ տանելուն, մտածելուն, ամեն օր դա իրար ասելուն ու անկեղծությանը՝ որպես իրար կապող օղակ:

Մի պահ պարզապես հոգնում ես ուժեղ լինելուց, հոգնում ես ճանապարհները միայնակ անցնելուց, քո մտքերի եւ ուղիների մեջ մոլորվելուց...