Մի օր



...ու մի օր կգաս դու: Կքայլենք ծովի եզերքով, խառնելով քամուն մեր մոռացած սերը, ալքիներին պատմելով միայն թե ինչ կա ներսում, թաքուն, կամացուկ:

Հետո կնստենք ավազին, զգուշությամբ, որ զգեստդ չկեղտոտվի, թեեւ ավզի հատիկները կգան հետդ տուն, որ պատմեն իմ մասին, երբ գշերը երկար ու անլույս լինի:

Գինին դժվարությամբ, բայց կբացեմ, եթե անգամ ստիպված լինեմ խցանը շշի մեջ մխրճել: ... ու կխմենք ու կլռենք: Իսկ մեկ-մեկ ես կխոսեմ իմ մասին, մի քիչ էլ` դու: Մեր կյանքի մասին, որ տարբեր է ու միայն մեր կղզում է նույնը. ես, դու ու գինին, մի քիչ ծով ու մի քանի հատ ավազ:

Ու կգնաս առանց հետ նայելու, ու հետո իսկապես ցուրտ կլինի իմ կղզում: Ես կտխրեմ երեւի ու քամին կպարի ականջներիս հետ, որ սիրում էինք «մենապար» կոչել:

Ճշմարտությունը մեկն է` մենք շատ երիտասարդ էինք, իսկ հետո` մի քիչ զբախված ու հետո` օտար:

...իսկ հիմա դու փնտրում ես ինձ, կամ մեկ ուրիշին` ինձ նման:

Սա է պատմությունը, որ էլ չի կրկնվի...