Եթե ուզում ես տարբերվել

Միտքն ավելին կարող է անել, քան՝ մարմինը։ Այդ դեպքում ինչո՞ւ ավելի մեծ ուշադրություն դարձնել նրա վրա, ինչը պակաս կարևոր է։ Այստեղ տրամաբանությունը փախնում է ճշմարտության վանդակներից, բայց սա այն է, ինչին հանգեցնում է հասարակության և անձնական աճի առաջընթացը։

Եթե ուզում ես տարբերվել՝ ուրիշ եղիր, այլ կերպ մտածիր։ Աշխարհը յուրահատուկների կարիքն ունի, որոնք արժեք են ստեղծում, որոնք մեր միջի «ավելի լավ» ինքնությունն են դուրս հանում, որոնք մեզ կապում են առավել մեծի հետ, քան մեր ես-ն է։

Դարերի յուրահատուկներն առաձնապես ջանք չեն թափել։ Նրանք սովորել են։ Խիզախել են։ Նրանք պարզապես վարագույրի արանքից ծիկրատել են ու մեզ պատմել, թե ինչ են տեսել։

Դպրոցում մեզ սովորեցնում են ինչպես լավ աշխատող լինել, բայց չեն սովորեցնում ինչպես լավ մտածող լինել։ Պարտադիր պիտի կռիվ տաս պայմանական իմաստության և սոցիալական ճնշման դեմ, եթե ուզում ես լինել ինչպիսին որ ես ու որ պարզապես հետևես քո ճշմարտությանը։ Ամեն անգամ, մինչև ներս մտնելը, դռան առաջ, ստիպված ես ստուգել քո էգոն։

Հեշտ չէ։ Անհրաժեշտ է։