Ապրիր կյանքն այսօր

Ամբողջ ուժով կյանքն զգալն ու ապրելը օրվա քո անելիքների ցանկի առաջնագծում պետք է լինի ու էական չէ դու 25 ես, 50 կամ 75։

Ֆիզիկական տեսանկյունից ծերությունը մարտահրավեր է, երբ ոսկորներդ այլևս թույլ չեն տալիս անել այն, ինչ նախկինում կարող էիր։ Բայց ապրի՛ր կյանքն այսօր, երբեք մի սպասիր հարմար պահի՝ հատուկ ճանապարհորդության համար, երբևէ չեղած բարձրությունը հաղթահարելու կամ նոր սպորտաձև փորձելու համար։


Հիշիր, որ երիտասարդ ոգին պահելը նույնպես մարտահրավեր է։ Քո ֆիզիկական և մտավոր լավակեցությունը ձեռքից ձեռք կարող է գնալ և դառնալ վարակիչ։

Քեզ շրջապատող ամեն մի բանում ինքնաբավություն գտիր։ Ապրիր՝ ինչքան ուզում ես և սիրիր՝ քանի դեռ ապրում ես։

Ապրի՛ր։