Մենք սուրհանդակներ ենք

Մենք սուրհանդակներ ենք՝ մարդկանց միջև, աշխարհի և գործողությունների։

Իսկ հիմա իսկական ժամանակն է, որ թողնենք ամեն բան, արժևորենք մեզ, հստակեցնենք մեր առաքելությունը, փնտրենք մեր էությունը և տարածենք մեր մեսիջը։

Գրի՛ր քո պատմությունը։ Մի ձևացիր այն, ինչ իրականում չես։ Մի համապատասխանեցրու քո պատմությունը գրելով այն, ինչ ուրիշները կուզեին կարդալ։ Անհանգստանալով, թե մարդիկ ինչ կմտածեն, խանգարում է քեզ լինել ինչպես որ ուզում ես և ինչպես որ կաս։

Դո՛ւ յուրահատուկ ես և քո պատմությունն էլ է յուրահատուկ։

Մենք սովորաբար գործում ենք վախերի, ագահության և մերժված լինելու պատճառով։ Մենք գործում ենք, ասես թե կյանքի իմաստը միայն ստանալն է, գոյատևելը և ինքնավստահություն ձեռք բերելը։

Մենք հաճախ պետք է մեզ հեռու պահենք այս ազդեցություններից, խրախուսենք լռությունն ու մենակությունը և լսենք մեր իրական ձայնը։

Ու միայն այդ ժամանակ մենք կզգանք, թե որն է այս կյանքում մեր իրական առաքելությունը։

Գնա՛։