Արա՝ ինչ ուզում ես

Դու կարող ես ամբողջ կյանքդ վատնել այն ամենի վրա, ինչ չես սիրում և մահանալ։ Կամ դու կարող ես ամբողջ կյանքումդ անել ինչ ուզում ես ու հետո մեռնել։ Վերջաբանը նույնն է։ Հարցն այն է, թե արդյո՞ք դու վայելում ես կյանքդ։

Մի հանձնվիր՝ փորձելով գտնել քո կյանքի բալանսը։ Կենտրոնացիր առաջնահերթությունների վրա, հիշիր, թե ինչն է կարևոր քեզ համար և արա ամեն բան, որպեսզի կարողանաս կենտրանանալ հենց այդ առաջնահերթությունների վրա, փոխարենը «խորտակվել» ուրիշների ակնկալիքների մեջ։

Ուրիշների սպասումներում կորչելը հեշտ է։ Որպեսզի իմանաս, թե ինչ է պետք անել, երբեմն քեզ պետք է հեռու պահես ուրիշներից։ Պետք է իմանաս՝ ինչ բան է միայնությունը՝ իմանալու համար, թե ինչ է մարդկանցով շրջապատված լինելը։

Աշխարհը լի է մարդկանցով, որոնք չեն ճանաչում իրենք իրենց ու չգիտեն ինչ են անում։ Բայց դու նրանց հետ հեչ գործ չունես ու պետք էլ չէ անել այնպես, ինչպես նրանք։ Դու գիտես, թե ինչ ես ուզում։ Դու գիտես, թե ինչն է քեզ համար կարևոր։ Գիտես, թե որն է քո նախընտրած կյանքը, որն ուզում ես ապրել։ Գործողը դու ես։ Եթե դեռ վստահ չես, ապա հետևիր խաղաղության և սիրո ուղղուն և դու կիմանաս, թե ինչի վրա է պետք կենտորնանալ։

Դու քո օրը կերտելու ուժն ունես։ Շուտ քնիր, շուտ արթնացիր։ Աղոթիր, մեդիտացիա արա, մի շտապիր։ Կենտրոնացիր մեծ բաների վրա։ Դու պարտավոր չես մտածել ամեն բանի մասին։ 

Օրվա ժամերը երբեք հերիք չեն։ Բայց հենց այդ ժամանակի ինչքա՞ն մասն ենք մենք անիմաստ վատնում։ Իրականում միշտ էլ բավարար ժամանակ կա կարևորի համար, եթե մենք հաջողությամբ արգելափակենք կամ քչացնենք քիչ կարևոր բաների քանակը։